Լաբորատորիա
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» լաբորատորիան բաղկացած է կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական, մանրէաբանական և բջջաբանական լաբորատոր ծառայություններից, որտեղ իրականացվում են կենսաբանական տարբեր հեղուկների և նյութերի` արյան, մեզի, կղանքի, մաշկից` քերուկների, տարբեր օրգանների արտազատուկների կենսաքիմիական, արյունաբանական, իմունաբանական, մանրէաբանական հետազոտություններ:
Հետազոտություններն իրականացվում են հիվանդանոցում բուժվող, հիվանդների, ինչպես նաև ամբուլատոր կարգով դիմող պացիենտների համար: Լաբորատորիայում իրականացվող բոլոր ծառայություններից կարող են օգտվել յուրաքանչյուր ուղեգրված կամ առանց ուղեգրի անձինք՝ առանց որևէ տարիքային կամ այլ սահմանափակումների: Լաբորատորիաները հագեցված են ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով,մասնավորապես Cobac b և Cobac e անալիզատորներով: Տարեց-տարի ավելանում է լաբորատոր հետազոտությունների ցանկը և ծավալը: