Լաբորատոր Գործիքային Ծառայություններ
Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» լաբորատորիան բաղկացած է կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական, մանրէաբանական և բջջաբանական լաբորատոր ծառայություններից, որտեղ իրականացվում են կենսաբանական տարբեր հեղուկների և նյութերի` արյան, մեզի, կղանքի, մաշկից` քերուկների, տարբեր օրգանների արտազատուկների կենսաքիմիական, արյունաբանական, իմունաբանական, մանրէաբանական հետազոտություններ:
Ռենտգեն ծառայություն
Ռենտգեն կաբինետը հագեցված է “Siemens” ֆիրմայի ստացիոնար և շարժական ապարատներով: Շուտով ծառայությունը կհամալրվի ժամանակակից թվային ռենտգեն ապարատով:
Կաբինետը մշտապես ապահովված է ժապավեններով և համապատասխան ժամանակակից կոնտրաստ նյութերով: Ճառագայթային պաշտպանությունը համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին:
Սոնոգրաֆիկ ծառայություն
Ծառայությունը ևս հագեցած է ժամանակակից սոնոգրաֆիկ ապարատով, կատարվում են ինչպես ստացիոնար բուժում ստացող հիվանդների , այնպես էլ ամբուլատոր պացիենտների սոնոգրաֆիկ հետազոտություններ: