Հայտարարություններ
28.07.2021թ-ին <<Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց>> ՓԲԸ-ի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ է նշանակվել Արամ Վիլիի Ազիզյանը:
Կրթությունը
1996թ.-ին գերազանցությամբ ավարտել է Հյուսիսային Օսեթիայի պետական բժշկական ակադեմիան (ՌԴ․ ք. Վլադիկավկազ):
1996թ.-ից 1998թթ անցել է կլինիկական օրդինատուրա մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ Ռուսաստանի բժշկական հետբուհական կրթության ակադեմիայում (ք.Մոսկվա):
Լրացուցիչ կրթություն
1998թ.-ին գերազանցությամբ անցել է առաջնային վերապատրաստում <<Ուլտրաձայնային ախտորոշում>> մասնագիտությամբ Ռուսաստանի բժշկական հետբուհական կրթության ակադեմիայում (ք.Մոսկվա):
Աշխատանքային փորձ
1998-2005թթ.՝ բժիշկ գինեկոլոգ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտում։
2005-2006թթ.՝ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Սիսիանի քաղաքային հիվանդանոցում։
2005-2006թթ.՝ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցում։
2007-2021թթ.՝ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ Սպիտակի բժշկական կենտրոնում։
2021թ.-ին՝ ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Շենգավիթ բժշկական կենտրոնում։
Հարգելի հղիներ
Ուրախ ենք տեղեկացնելու, որ սույն թվականի հուլիսի 6-ից վերսկսվում են «Մայրության դպրոց»-ի դասընթացները «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում։ Համավարակով պայմանավորված դասընթացներն անցկացվելու են բացօթյա։ Դասընթացներն անցկացնելու են՝ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ՝ Ա․ Ղուկասյանը, տնօրենի բուժական աշխատանքների գծով տեղակալ, մանկաբույժ՝ Հ․ Խաչատրյանը, ներզատաբան՝ Ա․ Տոնոյանը, հոգեբան՝ Ա․ Ճարտարյանը։ Դասընթացներին ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը, իսկ մեր կողմից հաճելի մթնոլորտ և մասնագիտական գիտելիքների փոխանցում։ Համոզված ենք, որ մեր փոխանցած գիտելիքները հետագայում շատ օգտակար կլինեն։ Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես մեր հիվանդանոցի կանանց կոնսուլտացիայում հաշվառված հղիները, այնպես էլ յուրաքանչյուր հղի, ով մասնակցության ցանկություն կհայտնի։ Դասընթացներն անվճար են։ Ցանկացողներին խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 043048287։
Հետագայում մեր կայքում կտեղադրվեն դասընթացների թեմաներն ըստ ժամանակացույցի։
Սիրով սպասում ենք Ձեզ։