Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք
Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը ծավալված է 30 մահճակալով: Բաժանմունքը գործում է 2012 թվականի դեկտեմբերից, իր մեջ ներառում է ծննդօգնության, հետծննդյան, հղիների ախտաբանության և գինեկոլոգիական բուժօգնության ծառայությունները:
2019 թվականին ծննդօգնության ծառայությանը շնորհվել է 2-րդ մակարդակ:
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, վիրահատական սրահներով: Հետծննդյան սենյակներում ստեղծված են մոր և նորածնի համատեղ կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ընդ որում, նրանք գտնվում են մանկաբարձների և նեոնատոլոգների շուրջօրյա հսկողության տակ: Անհրաժեշտության դեպքում անմիջապես կազմակերպվում է նեղ մասնագետների խորհրդատվություն: Իրականացվում են նորածինների լսողության, կոնքազդրային հոդի դիսպլազիայի, հիպոթիրեոզի վերաբերյալ սկրինինգներ:
Բարձր մասնագիտական որակավորում ունեցող մանկաբարձ-գինեկոլոգները և բարեխիղճ բուժ անձնակազմն ապահովում են ծննդկանների 24-ժամյա խնամքն ու ապաքինումը:
Բաժանմունքում իրականացվում է նաև հղիների ախտաբանական ընթացքի հետ կապված բժշկական օգնությունը և խնամքը, ինչպես նաև գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և վիրահատական բուժօգնություն:
- Բաժանմունքի վարիչ` Մխիթար Մխիթարյան