ԳՅՈՒՄՐՈՒ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Գ.Նժդեհի 5 Ընդունարան +37431235629

ՄԵՐ ՄԱՍԻՆ

<<Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց>> ՓԲԸ-ն (նախկին Ավստրիական Մանկական Հիվանդանոց) հիմնադրվել է 1991թ. դեկտեմբերին: Հիվանդանոցի կառուցումը Ավստրիայի հանրապետության բարի կամեցողության դրսևորումն է Սպիտակյան երկրաշարժից տուժած հայ ժողովրդին, մասնավորապես` շիրակցիներին: Հիվանդանոցը սկսեց գործել 1992թ-ից և մինչև այժմ այն համարվում է հանրապետությունում խոշոր, իսկ Շիրակի մարզում միակ մանկական բազմապրոֆիլ հիվանդանոցը: Այստեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ, այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում և բուժում, շարունակական հսկողություն: Հիվանդանոցը յուրաքանչյուր տարի բժշկական օգնություն է տրամադրում մարզի հազարավոր երեխաների (նորածինների, մանուկների և դեռահասների):

Մեր ծառայությունները

ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՈՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը մասնագիտացված բուժօգնություն և խնամք է տրամադրում վերակենդանացման բուժօգնություն պահանջող իրավիճակներում գտնվող հիվանդ երեխաներին, հիվանդների գերակշռող մասը նորածիններ են: Բաժանմունքը ծավալված է 10 մահճակալով:

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը ծավալված է 30 մահճակալով: Բաժանմունքը գործում է 2012 թվականի դեկտեմբերից, իր մեջ ներառում է ծննդօգնության, հետծննդյան, հղիների ախտաբանության և գինեկոլոգիական բուժօգնության ծառայությունները: 2019 թվականին ծննդօգնության ծառայությանը շնորհվել է 2-րդ մակարդակ:

ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Ընդհանուր մանկաբուժական բաժանմունքը ծավալված է 30 մահճակալով: Այստեղ բուժում են ստանում մինչև 18 տարեկան երեխաներ: ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2019 թվականին հիվանդանոցի մանկաբուժական հիվանդանոցային ծառայությանը տրվել է 2-րդ բ մակարդակ: Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող մանկաբուժներ աշխատանքային մեծ փորձով:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքը ծավալված է 30 մահճակալով: Բաժանմունքը իր մեջ ներառում է վիրաբուժական, վնասվածքաբանական և քիթկոկորդականջաբանական ծառայությունները: Վիրաբուժության բաժանմունքն ունի ժամանակակից սարքավորումներով հագեցած վիրահատարաններ և հետվիրահատական խնամքի սենյակներ: Բաժանմունքում բացի երեխաներից բուժում են ստանում նաև 18 տարեկանից բարձր տարիքի հիվանդներ:

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» լաբորատորիան բաղկացած է կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական, մանրէաբանական և բջջաբանական լաբորատոր ծառայություններից, որտեղ իրականացվում են կենսաբանական տարբեր հեղուկների և նյութերի` արյան, մեզի, կղանքի, մաշկից` քերուկների, տարբեր օրգանների արտազատուկների կենսաքիմիական, արյունաբանական, իմունաբանական, մանրէաբանական հետազոտություններ:

Ռենտգեն ծառայություն

Ռենտգեն կաբինետը հագեցված է "Siemens" ֆիրմայի ստացիոնար և շարժական ապարատներով: Շուտով ծառայությունը կհամալրվի ժամանակակից թվային ռենտգեն ապարատով: Կաբինետը մշտապես ապահովված է ժապավեններով և համապատասխան ժամանակակից կոնտրաստ նյութերով: Ճառագայթային պաշտպանությունը համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին:

Ավարտված
0

Առողջացած

Ավարտված
0

Առողջացած

Ավարտված
0

Առողջացած

Ավարտված
0

Առողջացած