<<Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց>> ՓԲԸ-ում պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվում է`
- 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնություն պահանջող մանկաբուժական,վիրաբուժական,վնասվածքաբանական,քիթ կոկորդ ականջաբանական,վերակենդանացման և նեոնատոլոգիական դեպքերը
- Սոցիալական փաթեթի շահառուները ընդհանուր վիրաբուժական, քիթկոկորդականջաբանական և գինեկոլոգիական բուժօգնություն պահանջող դեպքերում
- Զինծառայողները ինչպես նաև փրկարար ծառայողները և նրանց ընտանիքի անդամների վիրաբուժական, քիթկոկորդականջաբանական և գինեկոլոգիական բուժօգնություն պահանջող դեպքերում
- Հղիության ախտաբանական ընթացքի հետ կապված հղիների հիվանդանոցային բուժօգնությունը
Նորածինների բնածին հիպոթիրեոզի,կոնքազդրային հոդի դիսպլազիայի, լսողության խանգարումների վաղ հայտնաբերման նպատակով սկրինինգների իրականացումը
Գինեկոլոգիական անհետաձգելի դեպքերը և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված կանանց գինեկոլոգիական հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերը
<<Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց>> ՓԲԸ-ում պետության կողմից երաշխավորված հիվանդանոցային պայմաններում անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվում է`
- Մտավոր,հոգեկան,լսողական և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայությունները
- 0-18 տարեկան երեխաների էնդոկրին դիսպանսեր հսկողությունը
- 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը/ էմերջենս/
- Հղիների հսկողությունը կանանց կոնսուլտացիայում
- Հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ընթացքում կատարվող լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, ինչպես նաև հղիների մագիստրալ անոթների գերձայնային դուպլեքս և մոր և պտղի դոպպլերֆլուսիմետրիա հետազոտությունները
Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց դժվարամատչելի/ իմունաբանական/ ախտորոշիչ հետազոտությունները