Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը մասնագիտացված բուժօգնություն և խնամք է տրամադրում վերակենդանացման բուժօգնություն պահանջող իրավիճակներում գտնվող հիվանդ երեխաներին, հիվանդների գերակշռող մասը նորածիններ են: Բաժանմունքը ծավալված է 10 մահճակալով:
Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հագեցված է ժամանակակից բոլոր սարքավորումներով, էքսպրես լաբորատորիայով, որը թույլ է տալիս ցուցաբերել մասնագիտացված բուժօգնություն ամբողջական ծավալով:
2011 թվականից ՀՀ առողջապահության նախարարությն կողմից բաժանմունքին տրվել է տեխնիկական և մասնագիտական որակավորման հագեցվածության 2-րդ մակարդակ:
Բաժանմունքը հնարավորություն ունի ծանր իրավիճակում գտնվող երեխային կամ նորածնին, որին անհրաժեշտ է բուժումը շարունակել Երևանում, հիվանդանոցի ռեանիմոբիլով ռեանիմատոլոգի ուղեկցությամբ իրականացնելու հիվանդի տեղափոխումը:
Բաժանմունքի բոլոր բժիշկները վերապատրաստված ռեանիմատոլոգ անեսթեզիոլոգներ են:
Այստեղ աշխատող բժիշկները կանոնավոր կերպով մասնակցում են Հայաստանում և արտասահմանյան երկրներում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին` մասնագիտական հմտությունները կատարելագործելու և գիտելիքները հարստացնելու նպատակով:
- Բաժանմունքի վարիչ՝ Աշիկ Դալիբալդյան