Նոր կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ուսումնական նյութեր
Կորոնավիրուսները պատկանում են վիրուսների մեծ ընտանիքին։ Դրանցից շատերը վարակում են միայն
կենդանիներին, սակայն որոշ կորոնավիրուսներ կարող են կենդանիներից փոխակերպվել (փոխվել) և
վարակել մարդկանց, և ապա տարածվել մարդուց մարդ։ Հենց այսպես էլ տեղի ունեցավ ներկայումս
տարածված նոր կորոնավիրուսի դեպքում։ Մարդկանց մոտ կորոնավիրուսները կարող են առաջացնել
մեղմից մինչև միջին ծանրության հիվանդություն, ինչպիսին է սովորական մրսածությունը։ Այնպիսի
վիրուսները, ինչպիսիք են ԾԸՍՇՀ-ը (ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշը) և ՄԱՇՀ-ը
(Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը), սա նոյնպես առաջացնում է լուրջ հիվանդություն,
ինչպիսին թոքաբորբը։